Glam Info

Home » , , , , » Ռոնալդուն, Հիգուայինը և Բենզեման արդեն խփել են 85 գնդակ

Ռոնալդուն, Հիգուայինը և Բենզեման արդեն խփել են 85 գնդակ

Մադրիդը ոչ մի պրոբլեմ չունի հարձակման գծում:Ռոնալդուն, Հիգուայինը և Բենզեման գոլեր խփեցին ԲԿՄԱ - ի դարպասը,դրանով ավելացնելով իրենց գոլերի պաշարը:Մադրիդի երեք խաղացողների հաշվին արդեն գրանցվել է 85 գոլ,որից 42-ը  խփել է Կրիշտիանոն,22-ը Կարիմը և 21-ը Գոնսալոն:

Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայում  6 խփած գնդակներով հանդիսանում է Մադրիդի լավագույն ռմբարկուն:Մեկ գնդակով նրան զիջում է Բենզեման:Ամեն ինչ տանում է նրան,որ պորտուգալացին այս մրցաշրջանում կգերազանցի իր նախորդ մրցաշրջանի ռեկորդը (54-ը բոլոր մրցաշարերուն,41-ը Լա Լիգայում):
Բենզեման փոխարինման դուրս գալով ԲԿՄԱ-ի դեմ խաղում,միանգամից աչքի ընկավ դարպասի գրավումով:Այդ գոլը Կարիմի 22-րդն էր այս մրցաշրջանում:13-ը Լա Լիգայում,5-ը Չեմպիոնների Լիգայում,3-Թագավորական գավաթում և 1-ն էլ Սուպերգավաթում:
Գոնսալոյի խփած գնդակը ԲԿՄԱ-ի դարպասին,դարձավ 21-րդը մրցաշրջանում:17-ը Լա Լիգայում,3-ը Չեմպիոնների Լիգայում և 1-ն էլ Թագավորական գավաթում:
Share this article :
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars