Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեկնաբանելով ռուսական ԲԿՄԱ-ի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ վստահ է, որ արքայական ակումբը դուրս կգա Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլ:
<<Առավել լավ արդյունքի հասնելու համար մենք Մոսկվայում չկարողացանք երկու գոլ խփել, սակայն մենք, անպայման, առավելության կհասնենք պատասխան հանդիպման ժամանակ>>, - հայտարարել է Խաբի Ալոնսոն:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին` Սանտիագո Բերնաբեո մարզադաշտում: