Glam Info

Մոուրինիոն նորից քննադատեց Պեպին

Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կրկին քննադատության է արժանացրել Բարսելոնի գլխավոր մարզիչ Պեպ Գուարդիոլային:
<<Ոչ-ոք իդեալական չէ, բայց ես երբեք այնպես չէի վարվի, ինչպես վարվեց Պեպ Գուարդիոլան Կատալոնական ակումբի հետ: Իմ կյանքի նպատակը ամենևին Բարսելոնին հաղթելը չէ, ինչպես մեկնաբանում են տարբեր լրատվամիջոցներ: Ես դեռ գործող պայմանագիր ունեմ արքայական ակումբի հետ և ցանկանում եմ մնալ Իսպանիայում>>, - հայտարարել է Մոուրինիոն:

Մեսութ Օզիլ - Ես երբեք չեմ մոռանա այս առաջնությունը


Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կիսվել է իր տպավորություններով Լա Լիգայի գավաթը հաղթելուց հետո:
<<Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Բավարիայից կրած պարտությունից հետո մենք շատ ժամանակ չունեինք կատարվածի մասին մտածելու համար: Շուտափույթ հարկավոր էր կենտրոնանալ Իսպանիայի առաջնության վրա: Ես երբեք չեմ մոռանա այս առաջնությունը>>, - հայտարարել է Օզիլը:

Ընկերական հանդիպում Լոս Անջելես Գելեքսիի հետ

Ռեալ Մադրիդը, նախքան հաջորդ մրցաշրջանի մեկնարկը, ընկերական հանդիպում կանցկացնի Լոս Անջելես Գելեքսիի հետ:
Հանդիպումը նախատեսված է անցկացնել այս տարվա օգոստոսի 2-ին: 2005 թվականից սկսած այս երկու թիմերը հանդիպել են արդեն չորս անգամ:
<<Մենք ուրախ ենք, որ մեր երկրպագուները նորից կտեսնեն աշխարհի ամենահզոր ակումբներից մեկին: Սա մեծ իրադարձություն է Հյուսիսային Կալիֆորնիայի համար>>, - հայտարարել է Գելեքսիի տնօրեն Քրիս Մակգովանը:

Կարանկա - Մեր նպատակն է հավաքել 100 միավոր

Մադրիդի գլխավոր մարզչի օգնական Կարանկան Գրանադայի դեմ տարած հաղթանակից հետո շփվել է լրագրողների հետ.
<<Հիմա մեր նպատակն է հավաքել 100 միավոր:Այս թիմը և այս մարզաշապիկը աժանի է հարգանքի և համապատասխան վերաբերմունքի մինչև առաջնության վերջին հանդիպման,վերջին րոպեն>>:

Ռոնալդուն խփեց իր 300 - րդ գնդակը կարիերայում

Ռեալի գլխավոր ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդուն, Գրանադաի դարպասը խփած գնդակով,իր կարիերայում խփած գոլերի քանակը հասցրեց 300-ի:
Պորտուգալացին 268 - անգամ աչքի է ընկել տարբեր ակումբներում և 32 - անգամ ազգային հավաքականի կազմում:

Ֆ.Հիգուային - Իմ եղբայրը չի հեռանա Մադրիդից

Մադրիդի Ռեալի շատ երկրպագուներ անհանգստացած են Բերնաբեույի հասարակության կողմից սիրված Գոնսալո Հիգուայինի հեռանալու մասին լուրերից:
Սակայն Գոնսալոյի հարազատ եղբայր ` Ֆեդերիկո Հիգուայինը հերքել է այդ լուրերը և ասել է,որ Պիպիտան ոչ մի տեղ չի գնալու:
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars